Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պետական բյուջեն դարձրել են ընտանեկան բյուջե

Պետական բյուջեն դարձրել են ընտանեկան բյուջե
28.10.2024 | 14:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի մեծ ընտանեկան բյուջեն է։ Իրականում ՀՀ պետական բյուջեն իշխող իջևանյան կլանի, ՔՊ-ի, Նիկոլ Փաշինյանի մերձավորների ընտանեկան բյուջեն է՝ ոնց ուզում, մսխում են։

Այժմ լուծարված ԱՆԻՖ հիմնադրամով պետբյուջեից մսխված 10 միլիարդ դրամի վերաբերյալ հարուցված քրեական գործով ոչ ոքի մեղադրանք չի առաջադրված. իրենք իրենց դեմ հո մեղադրանք չէի՞ն առաջադրելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4122

Մեկնաբանություններ